Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Նույն հաջողությամբ կարող էիք շուկայում զկեռ ու սալոր վաճառել

Վարդգես ՕՎՅԱՆ. Նույն հաջողությամբ կարող էիք շուկայում զկեռ ու սալոր վաճառել
05.06.2014 | 14:51

Ազատ ժամերիս թռուցիկ նայելով հայատառ էլեկտրոնային լրատվամիջոցները, ամեն անգամ համոզվում եմ, որ դրանց առնվազն 90 տոկոսն աղբ է՝ «էստիհամեցեք»-ի ավանդույթներով, էժանագին ու տափակ «սենսացիաներով», ինչ-որ «աստղերի», այդ թվում՝ «հայ գերաստղերի» կենցաղային անմիտ, ողորմելի ու խղճուկ պատմություններով, կիսամերկ լուսանկարներով հաճախորդ գրավելու համար ոտուձեռ ընկած։ Եվ՝ անգրագե՜տ, սարսափելի անգրագետ:

Հարգելիներս, ի՞նչ պարտադիր էր այդ ոլորտն ընտրեիք։ Ավելի մեծ հաջողությամբ կարող էիք շուկայում զկեռ ու սալոր վաճառել:

Դիտվել է՝ 3402

Մեկնաբանություններ